Վրաններ

Փոքր, արագ տեղադրուող և հաւաքուող, նաեւ դիւրին տեղափոխուող վրաններու կարիքը ունէին մեր զինուած ուժերը: Հրամանատարութենէն ստացանք այդպիսի վրաններու պահանջարկ։

Տրուած ըլլալով որ Հայաստան վրաններ արտադրող ընկերութիւններ չկային, ուրեմն ստիպուած, 4 հոգի տեղաւորող, ջրադիմացկուն, և ներքին օդի շարժը ապահովող վրանի ձեւաւորման ծրագրումը մեր վրայ առինք և անցանք գործի։ Վրանը պէտք է որ ունենար 2.5 x 2.5 x 2 մեթր բարձրութիւն և պէտք է կարելի ըլլար երկու ռոպեէն կանգնեցնել և նաեւ երկու ռոպեէն հաւաքել և տեղաւորել զայն իր պատեանին մէջ։ Մեր մարտահրաւէրը, Հայաստանեան գործարանատիրոջ մը համոզելն էր որ մտնէ այս աշխատանքին մէջ։ Ներմուծեցինք տարբեր օրինակներ, և ի վերջոյ բաւական չարչարանքէ և բազմաթիւ փորձերէ ետք կարողացանք ստեղծել ճիշտ այն ինչ ձեւաւորած և նախատեսած էինք։

Պատուիրեցինք 400 զինուորական վրանները և Նոյեմբեր 2016-ին յանձնեցինք զանոնք հայոց բանակին։

Gallery

Videos