Գազի շարժական բալոններ

Սահմանային լարվածության վերջին իրադարձությունների հետ կապված ամենօրյա կապի մեջ լինելով ՊՆ ներկայացուցիչների հետ՝« Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը որոշում կայացրեց ձեռք բերել արցախյան առաջնագծում գտնվող մեր տղաների համար գազի՝ դժվար հայտնաբերվող բալոններ։

2022 թվականի մարտի 26-ին, մեր կամավորների հետ միասին, անմիջապես գործի անցանք։ Մեզ հաջողվեց 6 տարբեր մատակարարներից մեկ օրվա ընթացքում գնել 130 հատ 5 կգ-անոց գազի բալոններ, որոնք լիցքավորվեցին գազով և ապահովվեցին չժանգոտվող պողպատից աքսեսուարներով։ Ձեռք բերվեց նաև մեծ քանակությամբ համապատասխան պահեստամասեր։

Հաջորդ օրը՝ մարտի 27-ի առավոտյան, ձեռքբերված ապրանքներով բարձված բեռնատարն ուղևորվեց Արցախի առաջնագիծ՝ տաքացնելու մեր հայրենիքի ամենածանր սահմանները պահող քաջերին։

Ինչպես և անցած 6 տարիներին, այնպես էլ այսօր՝ խաղաղության և պատերազմի ժամանակ կանգնած ենք մեր պաշտպանների կողքին՝ պատրաստ անելու այն, ինչ անհրաժեշտ է։

Gallery