Մեր մասին
Մենք ներկայացնում ենք արտերկրում բնակվող և հայաստանաբնակ մի խումբ կամավորներ, որոնց նպատակն է օգնել և զորավիգ կանգնել հայ վետերաններին, նրանց ընտանիքներին և պատերազմներից տուժած հայ ընտանիքներին։
Մեր նախաձեռնությունը հասարակական է, բացառապես ոչ պետական։ Մենք չունենք փոխկապակցություն պետական կամ քաղաքական որևէ խմբի հետ։ Մեր ծրագրերը բազմաշերտ ու բազմատեսակ են և տարածվում են Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) աշխարհագրական տարբեր շրջանների վրա։
Մենք իրականացնում ենք ոչ զինվորական, մարդասիրական ծրագրեր։ Պարզապես հավատում ենք, որ մեր հերոսներն արժանի են ունենալու առողջ, հանգիստ և արժանապատիվ կյանք։