Մարդասիրական Օգնություն Արցախի Փախստականներին

«Սատարեք մեր հերոսներին» ՀԿ-ն ունի ավելի քան 30 անդամ և կամավոր, որոնք սկսած սեպտեմբերի 21-ից, շրջօրյա ծառայում են Ստեփանակերտում, Գորիսում, Սիսիանում, Եղեգնաձորում և Երևանում: Մենք արցախահայերին տրամադրում ենք հրատապ, էական աջակցություն՝ ներառյալ կարճաժամկետ կացարան, սնունդ, հագուստ և ցանկացած այլ շտապ անհրաժեշտ օգնություն։ Տեղահանված արցախցիների համար ապահովում ենք 6-ամսյա բնակարան՝ նպատակ ունենալով մոտ ապագայում նրանց ապահովել սեփական ​​տներով։

Ինչպես արել ենք վերջին 25 տարիներին, մենք աշխատում ենք ռազմավարական հիմունքով, նպատակ ունենալով օգնություն ցուցաբերել առաջնահերտ` զոհվածների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին և զինծառայողների ընտանիքներին:

Մեր ընթացիկ ծրագրերը ֆինանսավորելու համար, կարիքը ունենք հավաքելու` 300,000 ԱՄՆ դոլար նախնական գումար:

ՄԵՆՔ ՀԻՄԱ ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ՈՒՆԵՆՔ !

Ձեր նվիրատվությունն անելու համար կարող եք այցելել`

https://www.paypal.com/donate/?hosted_button_id=SXNJVNSHPA8LS

Gallery

Videos