Զինվորի տուն Ստեփանակերտ
19, Մարտ, 2019-ին, վաղաժամ կյանքից հեռացավ իր ողջ գիտակցական կյանքը հայրենիքին նվիրած Լոս անջելոսահայ Հրայր Նալբանդյանը։ Հրայրը անվերապահ զորակցող էր ազգին ու հայրենիքին, մեծ աջակից եր նաև «Սատարենք մեր հերոսներին» Հասարակական կազմակերպության ծրագրերին։
Հրայրի մահից հետո, քաջալերվելով Հրայրի քրոջ ու եղբոր, ինչպես նաև՝ ընկերների առատաձեռն նվիրատվություններից, «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն, հայկական բանակի ու Երևանի «Զինվորի տուն վերականգնողական Կենտրոն»ի ղեկավարության հետ համատեղ որոշեց ստեղծել Հրայր Նալբանդյանի հիշատակին նվիրված վերականգնողական մի համալիր, Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցի տարածքում։
Այս եզակի համալիրը լինելու է առաջինը որպես զինվորի վերականգնողական կենդրոն Արցախում։ Հաստատությունը մասնագիտականորեն ու արհեստավարժորեն կառավարվելու է Երևանի «Զինվորի տուն վերականգնողական կենտրոն»ի կողմից։
Համալիրը ներառելու է վերականգնողական մասնագիտական բազմաթիվ ծառայություններ, ներառյալ՝
- Ֆիզիոթերապյա
- Կինեզիոլոգիա
- Օկուպացիոն թերապիա
- Աերոմասաժ
- Լոգոպետ
- Հոգեբանական թերապիա
Շինարարության առաջին փուլը արդեն իսկ ավարտված է։ Կահավորումն ու վերականգնողական սարքավրումներն՝ ապահովված։
Սկսել ենք արդեն երկրորդ, ավելի մեծ ու վերջնական փուլը, որն ավարտելու ենք փետրվար 2023-ին, որից հետո կենտրոնը սկսելու է իր գործունեությունը։
Զինվորի Տուն Հրայր Նալբանդյանի հիշատակին նվիրված «Զինվորի Վերականգնողական Կենտրոն»ը Արցախաբնակ հազարավոր հայ վիրավոր ծառայողներին ու վետերաններին տալու է հնարավորություն ստանալու անհետաձգելի, միջազգային ստանտարտներին համապատասխան վերականգնողական բուժում։