Նախիջևանիկ բնակելի թաղամաս

2020-ի աշնանը Հայաստանի Արցախ աշխարհի դեմ թուրք-ադրբեջանական հարձակումը հանգեցրեց հսկայական մարդկային աղետի և հազարավոր ընտանիքների տեղահանման:

«Սատարեք մեր հերոսներին» ՀԿ-ն ռազմավարական որոշում կայացրեց՝ իր ռեսուրսների զգալի մի մասը հատկացնել ադրբեջանցիների կողմից չգրավված Արցախի տարածքներ երիտասարդ, բազմազավակ ընտանիքների հայրենադարձության ջանքերին:

Մենք հասկանում ենք, որ հայրենադարձությունը շատ ավելի բարդ գործ է, քան պարզապես բնակարաններ կառուցելը և տների կարիք ունեցողներին վերաբնակեցնելը: Մենք գիտակցում ենք, որ իրենց կյանքի ձեռքբերումները, ունեցվածքը և ապրուստը կորցրած մարդկանց հայրենադարձության հետ կապված ջանքերի կառավարումը ավելի դժվարին է, քան այն, ինչ մենք կարող ենք իրականացնել, լինելով ընդամենը մեկ կազմակերպություն: Այնուամենայնիվ, օգտագործելով այս ոլորտում մեր 20 տարվա փորձը, մենք մտադիր ենք անել հնարավորը` վերստեղծելու մեր հայրենակիցների կյանքը, ովքեր տեղահանված էին իրենց հայրենի Ջրական, Քաշաթաղ, Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Հադրութ և Շուշի շրջաններից: Հետեւաբար, ինչպես և մեր նախորդ նախագծերը, մենք հանձն ենք առնում կենտրոնանալ՝ մեր նախագծերի երկարաժամկետ արդյունավետության վրա:

Ի լրումն բազմաթիվ տների, որոնք մենք այժմ կառուցում և կահավորում ենք Արցախի տարբեր մասերում (տե՛ս «Արցախի ռազմավարական հայրենադարձություն» բաժինը մեր ծրագրերում), «Սատարեք մեր հերոսներին» ՀԿ-ը շուտով 16 տնվոր մոդել թաղամասի շինարարությանն է սկսելու Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղում: Համայնքը գտնվում է Ասկերան քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա, և ինչպես արցախյան շատ համայնքներ, տարրական ծառայությունների խիստ կարիքը ունի:

Նախիջեւանիկ նախագիծը մեզ համար խոշոր ձեռնարկություն է, և դրա իրականացման համար մեզ անհրաժեշտ են նյութական մեծ միջոցներ:

Ծրագիրը իրականացվելու է փուլերով և վերջին փուլը ավարտվելու 12.2024-ին։

Հարգելի աջակից և մեր գործին ուխտակից, Նախիջեւանիկ նախագծի Ձեր ուղղակի ֆինանսական աջակցությունը մեր հաջողության բանալին է: Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ պարզելու, թե ինչպես կարող եք Նախիջեւանիկ նախագծում աջակցել Ձեր հովանավորելիք ընտանիքին:

Gallery

Videos

Links

Ներկայացում Նախիջևանիկ բնակելի թաղամաս