Մեր մասին

Մենք ներկայացնում ենք արտերկրում բնակվող և հայաստանաբնակ մի խումբ կամավորներ, որոնց նպատակն է օգնել և զորավիգ կանգնել հայ վետերաններին, նրանց ընտանիքներին և պատերազմներից տուժած հայ ընտանիքներին։

Մեր նախաձեռնությունը հասարակական է, բացառապես ոչ պետական: Մենք չունենք փոխկապակցություն պետական կամ քաղաքական որևէ խմբի հետ։ Մեր ծրագրերը բազմաշերտ ու բազմատեսակ են և տարածվում են Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) աշխարհագրական տարբեր շրջանների վրա։

Մենք իրակացնում ենք ոչ զինվորական, մարդասիրական ծրագրեր։ Պարզապես հավատում ենք, որ մեր հերոսները արժանի են ունենալու առողջ, հանգիստ և արժանապատիվ կյանք, այնպես, ինչպես Երևանում բնակվող, միջինից բարձր դասակարգի որևէ քաղաքացի։